Չինական մատակարարներին ստուգելու տարբերակներ
Ժամանակակից գլոբալ լոգիստիկայի աշխարհում Չինաստանը շարունակում է մնալ արտադրության կենտրոնը։ Անկախ նրանից՝ տեղափոխում եք էլեկտրոնիկա, տեքստիլ, թե արդյունաբերական բաղադրիչներ, Ձեր մատակարարի հուսալիությունը ուղղակիորեն ազդում է ամբողջ մատակարարման շղթայի վրա։ Երբ խոսքը վերաբերում է ժամկետներին, շահույթին և հաճախորդների վստահությանը, մատակարարների ճիշտ ընտրությունը շռայլություն չէ, այլ անհրաժեշտություն։ Որպեսզի կարողանաք վստահությամբ անցնել այս գործընթացով, մենք կազմել ենք պարզ և գործնական ուղեցույց՝ չինական Ձեր գործընկերոջը ստուգելու համար։ Ճիշտ ստուգման գործընթաց ունենալով՝ Դուք ստեղծում եք հիմք ավելի հարթ փոխադրումների, քիչ անակնկալների և երկարաժամկետ գլոբալ համագործակծությունների համար, որոնք տալիս են ակընկալվող արդյունքը։ Պետական պաշտոնական բազաներ Չինաստանն ունի մի քանի պաշտոնական տվյալների բազաներ, որոնք թափանցիկ պատկեր են տալիս ընկերության իրավական և գործառնական կարգավիճակի մասին։ Այս հարթակները թույլ են տալիս ստուգել ընկերության հիմնական տվյալները, ղեկավարությունը, կապիտալի կառուցվածքը և հայտնաբերել կասկածելի նշաններ։ 1. Ընկերությունների ազգային վարկային տեղեկատվական համակարգ (gsxt.gov.cn) Ձեր առաջին կանգառը։ Այստեղ կգտնեք մատակարարների գրանցման տվյալները, իրավական ներկայացուցիչներին, սեփականությունները, համապատասխանության պատմությունները և վարչական խախտումները։ 2. CreditChina (creditchina.gov.cn) Ընկերության ազգային վարկանիշը և հեղինակության գնահատականը՝ հուսալիությունը գնահատելու համար։ 3. Պետական հարկային վարչություն (chinatax.gov.cn) Հաստատում է՝ ունի՞ արդյոք ընկերությունը չվճարված հարկեր կամ հարկային խախտումներ։ 4. Չինաստանի դատական որոշումների բազա (wenshu.court.gov.cn) Դատական որոշումների հսկայական բազա։ Հարմար է ընթացիկ դատական գործերը, անցյալի վեճերը կամ իրավական ռիսկերը բացահայտելու համար։ 5. Հոնկոնգի ընկերությունների բազա (cr.gov.hk) Եթե ձեր մատակարարը պնդում է, որ գրանցված է Հոնկոնգում, այստեղ կարող եք ստուգել հիմնադիրներին, փաստաթղթերը և կորպորատիվ հաշվետվությունները։ Առևտրային վերլուծական գործիքներ Երբ հիմնական տվյալները ստուգված են, ժամանակն է ավելի խորքային նայել ընկերության ֆինանսական վիճակին, բիզնես կապերին և ռիսկերի ցուցանիշներին։ Այս հարթակները օգնում են բացահայտել թաքնված ռիսկերը՝ օրինակ, ընկերություն, որը թղթի վրա կայուն է թվում, բայց իրականում ներգրավված է բազմաթիվ դատական գործերում կամ ունի բարդ սեփականության կառուցվածք։ 1. Tianyancha (tianyancha.com) Չինաստանի հզորագույն կորպորատիվ վերլուծական գործիքներից մեկը։ Ցույց է տալիս ընկերությունների միջև կապերը, կապակցված կազմակերպությունները, դատական գործերը, ներդրումային քարտեզները և այլն։ 2. Qichacha (qcc.com) Նման է Tianyancha-ին, բայց ավելի հաճախ կիրառվում է ֆինանսական մանրամասների հայթհայթման համար՝ ներառյալ պարտատերերի տվյալներն ու տարեկան հաշվետվությունները։ Առևտրային և ծանոթագրական հարթակներ Գործնական և իրական պատկերի համար՝ մատակարարի վարքագիծը առևտրային հարթակներում դիտարկելը կարող է շատ օգտակար լինել։ Այս աղբյուրները սոցիալական ստուգման շերտ են ավելացնում իրավական և ֆինանսական ստուգումների վրա։ 1. Alibaba (alibaba.com) Ծանոթացեք մատակարարների վարկանիշերին, հաճախորդների կարծիքներին, գործարքների պատմություններին և պատասխանների արագություններին: Այս ամենը բավական կարևոր են իրական աշխատանքը գնահատելու համար։ 2. Baidu Baike / Baike (baike.com) Չինաստանի Վիքիպեդիան։ Օգտակար է ընկերության պատմությունը, հանրային ընկալումը և նշանակալի նախագծերը հասկանալու համար։
